Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա

Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա

Ներկայում վիրահատության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ մեթոդներն աստիճանաբար դառնում են շատ հիվանդությունների բուժման ստանդարտ, որոնց ժամանակ նախկինում պահանջվում էր ավելի ագրեսիվ, բաց միջամտություն:

 

Լապարոսկոպիկ միջամտությունների առավելությունները բաց վիրահատությունների նկատմամբ ակնհայտ են՝ բարդությունների առաջացման նվազագույն հաճախություն ինչպես վիրահատության ընթացքում, այնպես էլ՝ վիրահատությունից հետո, արյան քիչ կորուստ, վարակային բարդությունների առաջացման ցածր հավանականություն, մինիմալ ագրեսիվություն և հյուսվածքների նվազագույն վնասում:

 

Այս ամենի հետ միասին, նմանատիպ վիրահատություններն արդյունքներով ամենևին չեն զիջում բաց վիրահատություններին: Հետվիրահատական շրջանում հիվանդների մոտ բարդություններն անհամեմատ քիչ են, իսկ ցավազրկող դեղերի կարիքը զգալիորեն պակասում է:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում վերջին երկու շաբաթվա ընթացքում հաջողությամբ իրականացվել է 3 լապարոսկոպիկ միջամտություն:


Վիրահատություններն իրականացրել են բաժանմունքի մասնագետները:


Երկու հիվանդներին կատարվել է նեֆրէկտոմիա՝ երիկամի հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիայի կապակցությամբ, մյուս հիվանդին՝ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա:

 

  • Հիվանդ Մ.Գ., ծնված 1951 թվականին, կլինիկա ընդունվելիս գանգատվել է աջ գոտկային շրջանում պարբերաբար կրկնվող ցավերից և ծանրության զգացումից: Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է. «Աջից տերմինալ ուրետերոհիդրոնեֆրոզ»: Համապատասխան նախապատրաստումից հետո հիվանդը հաջողությամբ ենթարկվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիայի` աջից: Վիրահատությունն իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 5-րդ օրը:
  • Հիվանդ Ա.Կ., ծնված 1960թ., ընդունվել է կլինիկա՝ գանգատվելով ձախ գոտկային և աճուկային շրջանում սուր ցավերից և ծանրության զգացումից: Ախտորոշվել է. «Միզաքարային հիվանդություն, ձախ երիկամի ավազանի խոշոր պաշարող կոնկրեմենտներ, հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա` ձախից: Վիրահատության ընթացում հայտնաբերվել է ձախ երիկամի ավազանի և միզածորանի հյուսվածքների փոխարինում տրանսֆորմացված ճարպային հյուսվածքներով, որը տեղի է ունեցել քրոնիկական բորբոքային գործնթացի հետևանքով: Այս վիրահատությունը ևս իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում:
  • Հիվանդ Զ.Ս., ծնված 1952 թ., կլինիկա է ընդունվել՝ գանգատվելով աջ գոտկային շրջանում ծանրության զգացումից: Ախտորոշվել է «Աջ երիկամի վերին բևեռի սոլիտար կիստա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է աջ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 3-րդ օրը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքը հագեցած է Richard Wolf ընկերության արտադրության նորագույն լապարոսկոպիկ սարքավորումներով, որոնք մեր մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ուրոլոգիական ոլորտի ցանկացած բարդության լապարոսկոպիկ վիրահատություն: Հաշվի առնելով լապարոսկոպիկ մեթոդի անվիճելի առավելությունը բաց վիրահատությունների նկատմամբ՝ կլինիկան պատրաստվում է հետագայում ևս ներդնել և ընդլայնել լապարոսկոպիայի կիրառման փորձը՝ իրականացնելու ուռոլոգիական վիրաբուժական միջամտությունների ավելի լայն սպեկտր:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ